Վաճառվում կամ վարձակալության է տրվում 3 սենյականոց 110 քմ մակերեսով բնակարան Հյուսիսային պողոտայում՝ նորակառույց 9 հարկանի շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն ու հովացումը կենրտոնացված է: Ունի ընդարձակ հյուրասենյակ՝ նորաոճ կահավորմամբ, խոհանոց՝ հագեցած անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Ննջասենյակները զուսպ և հարմարավետ կահավորում ունեն, հատակը ծածկված է բարձրակարգ մանտահատակով: Սանհանգույցները երեսպատված են բարձրորակ սալիկներով՝ համալրված են սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբներ: Շենքում գործում է շուրջօրյա անվտանգություն, կան անխափան աշխատող վերելակներ: Մոտակայքում է Հանրապետության Հրապարակը, Օպերան, հայտնի սրճարաններ: Վաճառքն իրականացվում է գույքով և տեխնիկայով: