Նալբանդյան և Աբովյան փողոցների խաչմերուկի մոտ վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ ու լուսավոր բնակարան՝ 143 քմ մակերեսով, որը գտնվում է 10 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, բոլոր սենյակները կահավորված են որակյալ կահույքով և համալրված ժամանակակից տեխնիկայով։ Ջեռուցումը գազի կաթսայի միջոցով է իրականացվում, ինչպես նաև տեղադրված են օդորակիչներ։ Հատակը ծածկված է սալիկներով և լամինատով: 2 սանհանգույցը սալիկապատված են և հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով: Առկա է խորդանոց և բաց պատշգամբ: Շենքում գործում է վերելակ: Հարևանությամբ կան բազմաթիվ խանութներ, բանկեր և ժամանցի վայրեր: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: