Վաճառվում է 102 քմ մակերեսով 3 սենյականոց (դարձրած 4) բնակարան, որը գտնվում է Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում՝ Առագաստ (Պոպլովոկ) սրճարանից ոչ հեռու, 5 հարկանի, ստալինյան նախագծի քարե շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ջեռուցվում և հովացվում է օդորակիչով, տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է իսպանական սալիկներով, սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են իսպանական սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով։ Բնակարանը կահավորված է և ապահովված կենցաղային տեխնիկայով, առկա են ներկառուցված պահարաններ։ Բնակարանն ունի դեպի փողոց նայող լոջա և 2 մուտք՝ փողոցից և բակից։ Խնամված բակում կա խաղահրապարակ։ Մոտակայքում են գտնվում Օպերայի և բալետի թատրոնը, զբոսայգիները, խանութները, բանկերը, դպրոցը, սրճարանները և ժամանցի վայրերը։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։