Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ ու լուսավոր բնակարան՝ 100 քմ մակերեսով, որը գտնվում է Մաշտոցի պողոտայում, 13 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 9-րդ հարկում: Առաստաղի բարձրությունը 3 մ է: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, բոլոր սենյակները ժամանակակից ոճով կահավորված են և համալրված տեխնիկայով: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով։ Սանհանգույցը սալիկապատված է բարձրորակ սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: 2-րդ սանհանգույցն օգտագործվում է որպես լվացքի սենյակ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ` քաղաքի գեղեցիկ տեսարանով: Շենքում առկա է 2 վերելակ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, բանկերը և ժամանցի վայրերը: