Սայաթ-Նովա պողոտայի և Տերյան փողոցի խաչմերուկում վաճառվում է 3 սենյականոց բնակարան` 90 քմ մակերեսով, որը գտնվում է 12 հարկանի պանելային շենքի 10-րդ հարկում: Բնակարանը հին կապիտալ նորոգված է, տեղադրված են եվրո պատուհաններ, մուտքի երկաթե դուռ, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայով: Խոհանոցն ու սանհանգույցը սալիկապատված են, հագեցած սանտեխնիկայով: Ունի բաց պատշգամբ` քաղաքի հիասքանչ տեսարանով: Շենքում գործում է անխափան վերելակ: Մոտակայքում են գտնվում բոլոր խանութները, բանկերը, ժամանցի վայրերը և տրանսպորտի կանգառները։