Եկմալյան փողոցում, Մալիբու այգու հարևանությամբ վաճառվում է 3 սենյականոց բնակարան` 130 քմ մակերեսով, որը գտնվում է 12 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը վերանորոգված է, ջեռուցվում է կենտրոնացված համակարգով: Տեղադրված է երկաթյա մուտքի դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Առկա է 2 սանհանգույց և բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Սանհանգույցները սալիկապատված են, հագեցած են սանտեխնիկայով: Շենքում գործում է անխափան վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով, առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի: Մոտակայքում են գտնվում խանութները, բանկերը և ժամանցի վայրերը։