Մաշտոցի պողոտայում վաճառվում է 80 քմ մակերեսով` 3 կողմանի տեսարանով 3 սենյականոց բնակարան: Այն գտնվում է 4 հարկանի քարե շենքի բարձր 1-ին հարկում, Խորենացու փողոցի խաչմերուկի մոտակայքում: Առաստաղի բարձրությունը 2.95 մ է: Բնակարանը հին վերանորոգմամբ է, տեղադրված են եվրոպատուհաններ և անհատական ջեռուցման համակարգ, հատակը ծածկված է գեղեցիկ գորգ մանրահատակով և սալիկներով, խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով: Սենյակները և խոհանոցը կահավորված են, հագեցած կենցաղային տեխնիկայով: Բնակարանի տակ կա 23 քմ մակերեսով ավտոտնակ՝ որն ունի պատուհան, ապահովված է ջրով և տրապով: Մոտակայքում կան զբոսայգիներ, խանութներ, բանկեր, ժամանցի վայրեր, դպրոց և տրանսպորտի կանգառներ: Վաճառվում է ավտոտնակի հետ միասին: