Փ. Բուզանդ փողոցում` Մալիբու այգու հարևանությամբ վարձակալության է տրվում կապիտալ վերանորոգված և մոդեռն լուծումներով 3 սենյականոց լուսավոր բնակարան, որը գտնվում է 16 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 9-րդ հարկում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 130 քմ։ Բնակարանը նրբաոճ կահավորված է, համալրված է անհրաժեշտ տեխնիկայով: Հատակը ծածկված է բարձրորակ եվրոպական արտադրության լամինատով: Խոհանոցն ու սանհանգույցները սալիկապատված են բարձրորակ սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով։ Ննջասենյակներից մեկն ունի կից լոգասենյակ: Տեղադրված է ջեռուցման կենտրոնացված համակարգ, հովացումն իրականացվում է օդորակչի միջոցով: Ունի երկու բաց պատշգամբ` գեղեցիկ այգու տեսարանով: Շենքում գործում է 2 վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով: Մոտակայքում կան տարբեր սուպերմարկետներ, բանկեր, բուտիկներ, հանգստի և ժամանցի կենտրոններ և այլն։