Այս լուսավոր և հարմարավետ 3 սենյականոց բնակարանը, որը վաճառվում է, գտնվում է Լեռ Կամսար փողոցում, Ամերիկյան համալսարանից ոչ հեռու: Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 80 քմ և զբաղեցնում է 9 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 2-րդ հարկը: Այն գեղեցիկ և նրբաոճ վերանորոգված է, տեղադրված է գազի կաթսա, օդորակիչներ, մուտքի երկաթե դուռ, եվրոպատուհաններ: Հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով: Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած որակյալ սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը գեղեցիկ կահավորված են, համալրված անհրաժեշտ տեխնիկայով: Ունի բացօթյա պատշգամբ: Շենքում գործում է անխափան վերելակ, տեղադրված է դոմոֆոն: Մոտակայքում կան խանութներ, դպրոց, տրանսպորտի կանգառներ և ժամանցի վայրեր։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: