Քաղաքի լավագույն հատվածում` Թումանյան փողոցում վաճառվում է 3 սենյականոց նրբաճաշակ գունային համադրությամբ ընդարձակ բնակարան՝ 105 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 12 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է և դեռևս չբնակեցված։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Հատակը ծածկված է մանրահատակով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրոպատուհաններ և 3 օդորակիչ: Ունի 3 սանհանգույց, որոնք սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած սանտեխնիկայով: Բոլոր սենյակները կահավորված են բարձրորակ և նորաոճ կահույքով և համալրված ժամանակակից թանկարժեք տեխնիկայով։ Առկա է 2 բացօթյա պատշգամբ` Մասիսի տեսարանով: Շենքն ունի 2 վերելակ, շուրջօրյա անվտանգության համակարգ: Ունի ստորգետնյա ավտոկայանատեղ։ Վաճառվում է ամբողջ կահույքի, տեխնիկայի և ավտոկայանատեղիի հետ միասին: