Վաճառվում է 3 սենյականոց երկկողմանի դիրք ունեցող և արևկող բնակարան՝ 85 ք.մ. մակերեսով(փաստացի 95 քմ.), որը գտնվում է Թումանյան փողոցում` 4 հարկանի քարե` Ստալինյան նախագծի շենքի 3-րդ հարկում: Շենքը Երևան քաղաքի պատմամշակութային արժեք ունեցող շենքերից է: Բնակարանն ունի 5 հատ ֆրանսիական պատշգամբ և իր դիրքի շնորհիվ, նայում է դեպի Թումանյան և Սպենդիարյան փողոցներին։ Շենքն ունի բետոնե ծածկեր: Բնակարանը կապիտալ վերանորոգված է: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկով: Խոհանոցը առանձին է: Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ: Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը վաճառվում է մասնակի կահույքով: