Վաճառվում է 3 սենյականոց շատ լուսավոր և հարմարավետ բնակարան՝ 78 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոցի 7 պողոտայում, <<ՍԱՍ>> սուպերմարկետի մոտակայքում: Բնակարանը տեղակայված է 6 հարկանի իտալական նախագծով կառուցված շենքի` 5-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է, սանհանգույցն ու լոգասենյակը մի քանի ամիս առաջ են նորոգվել, օգտագործվել է եվրոպական արտադրության բարձրորակ սալիկներ և սանտեխնիկա, տեղադրվել է որակյալ գազի կաթսա: Հյուրասենյակի հատակը ծածկված է կաղնե մանրահատակով, սենյակներինը` լամինատով: Բոլոր սենյակները գեղեցիկ կահավորված են, համալրված տեխնիկայով: Տեղադրված է 2 օդորակիչ։ Ունի բացօթյա պատշգամբ, որը բացվում է դեպի Մաշտոց պողոտա: Մոտակայքում են գտնվում բոլոր խանութներն ու ժամանցի վայրերը: