Վաճառվում է 2 ձևափոխված 3 սենյականոց բնակարան՝ 77 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Դեմիրճյան փողոցում` մուտքը Սարյան փողոցի <<Զովք>> սուպերմարկետի կողքից: 2 հարկանի բնակարանը տեղակայված է 6 հարկանի քարե շենքի 6-րդ և 7-րդ հարկերում: Այն կապիտալ վերանորոգված է, տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով: 6-րդ հարկում կա ստուդիո խոհանոց, հյուրասենյակ, լոգասենյակ և բացօթյա պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան, իսկ 2 ննջասենյակները տեղակայված են 7-րդ հարկում: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։ Բնակարանը վաճառվում է ողջ կահույքով և տեխնիկայով: