Վաճառվում է 3 սենյականոց թանկարժեք վերանորոգումով ընդարձակ բնակարան` 107 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում` Անի հյուրանոցի ետնամասում, 11 հարկանի մոնոլիտ շենքի 7-րդ հարկում: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ(ալյումին), հատակը ծածկված է պրեսգրանիտով և մանրահատակով: Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Խոհանոցը և սանհանգույցները սալիկապատված են որակյալ սալիկներով, սանհանգույցները հագեցած են սանտեխնիկայով: Շենքում չկա աղբատար, վերելակը նոր է, շքամուտքում բնակարանը ունի խորդանոց: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: