Վաճառվում է 3 սենյականոց բնակարան` 75 ք.մ. մակերեսով, քաղաքի լավագույն հատվածներից մեկում` Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում, 6 հարկանի քարե` Ստալինյան նախագծի շենքի 6-րդ հարկում: Շենքն ունի պատմամշակութային արժեք: Բնակարանը և տանիքը վերանորոգված են։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Հնարավոր է վաճառք կահույքի և տեխնիկայի հետ միասին: Շենքն ունի բարեկարգ բակ, բացօթյա ավտոկայանատեղ` արգելափակոցով: Անմիջապես հարևանությամբ է գտնվում ''Երիտասարդական'' մետրոյի կայանը, սուպերմարկետներ, բրենդային խանութներ, դպրոց, մանկապարտեզ, սրճարաններ և այլ ժամանցի վայրեր: