Վաճառվում կամ վարձակալության է 2 վերապլանավորած 3 սենյականոց բնակարան` 63 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում` Օպերայի հարևանությամբ, 11 հարկանի պանելային շենքի 7-րդ հարկում: Այն կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: