Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 87 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Խորենացի փողոցում` Ոսկու շուկայի մոտ, 11 հարկանի պանելային շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, միջսենյակայի փայտից դռներ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով: Սանհանգույցը և լոգասենյակը սալիկապատված են: Ջեռուցվում է գազի կաթսայով: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը, Հանրապետության հրապարակը։