Վաճառվում է 3 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մեսրոպ Մաշտոցի պողոտայում՝ Սարյան փողոցի խաչմերուկի հատվածում, 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Պատուհանները փոխված են, հատակը ծածկված է մանրահատակով: Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են: Խոհանոցում և միջանցքում առկա են ներկառուցված պահարաններ: Շենքն ունի վերելակ և բարեկարգ բակ` խաղահրապարակով: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը: