Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 65 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Իսրաելյան փողոցում` Ս. Սարգիս եկեղեցու հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 1-ին հարկում: Բնակարանը վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցը սալիկապատված է և համալրված է անհրաժեշտ սանտեխնիկայով: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը, սուպերմարկետներ, բանկեր և այլն: