Վաճառվում է 3 սենյականոց գեղեցիկ բնակարան՝ 73 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Նալբանդյան փողոցում` Սախարովի հրապարակի հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ և դռներ, հատակը ծածկված է պրեսգրանիտով, որը տաքացվող է։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ: Խոհանոցը կահավորված է: Մոտակայքում են գտնվում անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը: