Սայաթ-Նովա պողոտայի և Չարենց փողոցների խաչմերուկում, Էլիտար նորակառույց շենքում, վաճառվում է 3 սենյականոց բնակարան` 160 քմ մակերեսով, որը գտնվում է 17 հարկանի շենքի 7-րդ հարկում: Բնակարանը նոր շքեղ վերանորոգված է, ապահովված անհրաժեշտ հարմարություններով: Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված են օդորակիչներ: Հատակը պատված է որակյալ պրեսգռանիտով, իսկ ննջասենյակների հատակը որակյալ լամինատով: 2 սանհանգույցները սալիկապատված են և կահավորված: Բնակարանն ունի եռակողմ լուսավորություն և արևկող է: 2 բաց պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի կենտրոն համայնք և Արարատ լեռը: Բնակարանի հետ տրվում է 1 ստորգետնյա ավտոկայանատեղի: Վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին: