Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ամիրյան փողոցում՝ Մաշտոց պողոտայի խաչմերուկում, 4 հարկանի Ստալինյան քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Առաստաղի բարձրությունը 3 մետր է: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչներ։ Սանհանգույցը և լոգասենյակը սալիկապատված են: Բնակարանն ունի ֆրանսիական բաց պատշգամբ: Բնակարանը վաճառվում է խոհանոցի կահույքի հետ միասին: