Առանց միջնորդի վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 177 քմ մակերեսով, 90 քմ բնակարանը և 87 քմ մանսարդային մասը, որը գտնվում է Մոսկովյան փողոցում՝ քաղաքի լավագույն շենքերից մեկում, որն ունի պատմամշակութային արժեք: Կա հնարավորություն տարածքը մեծացնելու: Այն գտնվում է 4 հարկանի քարե` բետոնե ծածկերով շենքի, 4-րդ հարկերում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով, պատուհաններին տեղադրված են ճաղավանդակներ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Առկա է 2 ֆրանսիական պատշգամբ եռակողմ տեսարանով` դեպի այգի նայող: Առաստաղի բարձրությունը 3.40 մետր է: Բակում կա ազատ տարածություն՝ մեքենաները կայանելու համար։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։ Գինը ներառում է ամբողջ գույքն ու տեխնիկան: Ինչպես նաև առկա են բնակարաններ կենտրոն համայնքում, հարմար արժեքներով: (1-2 սենյականոց)