Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ լյուքս դասի և դիզայներական լուծումներով բնակարան՝ 136 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում` նորակառույց այգու դիմաց, 16 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում: Ջեռուցում և հովացումը անհատական է։ Ննջասենյակներից մեկն ունի իր առանձին լոգասենյակն ու զգեստասենյակը: Բնակարանը ապահովված է կահույքով և համալրված ժամանակակից տեխնիկայով։ Շնորհիվ հատակից առաստաղ ձգվող պատուհանների` կարելի է հիանալ տեսարանով դեպի այգի և ողջ քաղաքը: Բնակարանը գտնվում է քաղաքի լավագույն հատվածներից մեկում` անմիջապես հարևանությամբ կա ռեստորան, սրճարան, ինչպես նաև մի քանի քայլ այն կողմ` բժշկական հաստատություն, դպրոց և այլ ժամանցի վայրեր: