Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 98 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոցի պողոտայի և Խորենացի փողոցների խաչմերուկում՝ 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ մասամբ վերանորոգված է։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են սալիկներով: Բնակարանն ունի բաց պատշգամբ` դեպի փողոց բացվող: Վաճառվում է մասնակի կահույքով։