Վաճառվում է 3 սենյականոց յուրահատուկ դիզայնով բնակարան՝ 121 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մ. Բաղրամյան պողոտայում՝ 17 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով: Սանհանգույցները պատված են բարձրորակ սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով։ Ունի 2 բաց պատշգամբ։ Շենքում գործում է շուրջօրյա անվտանգություն: Վաճառվում է խոհանոցի կահույքի և ներկառուցված պահարանների հետ միասին: