Վաճառվում է 3 սենյականոց շատ լուսավոր, ընդարձակ եվրո վերանորոգումով բնակարան՝ 135 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վարդանանց և Խանջյան փողոցների խաչմերուկում՝ Վերնիսաժի հարևանությամբ, 21 հարկանի նորակառույց շենքի 13-րդ հարկում: Տեղադրված է եվրո պատուհաններ, նախասրահի հատակը ծածկված է գրանիտով և տաքացվող է, հյուրասենյակի և ննջարանների հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցումն իրականացվում է անհատական համակարգով, իսկ հովացումն` օդորակչների միջոցով։ Բնակարանն ունի 2 հատ ընդարձակ բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան: Բնակարանի հետ առկա է նաև ստորգետնյա կայանատեղ: