Վաճառվում է 3 սենյականոց մոդեռն ոճի, նրբաճաշակ և իտալական, կանադական և ամերիկյան, հատուկ այդ բնակարանի համար բերված, կահավորանքով բնակարան՝ 200 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ 9 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է թանկարժեք նյութերով։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Ննջարանները ունեն իրենց առանձին սանհանգույցները։ Բնակարանը լի է ներկառուցված պահարաններով։ Բաց պատշգամբը բացվում է անմիջապես դեպի Հյուսիսային պողոտա: Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Բնակարանի հետ կա նաև ստորգետնյա կայանատեղ՝ 60 քմ.՝ նախատեսված 3 մեքենայի համար։