Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 85 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կողբացի փողոցում, 9 հարկանի պանելային շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով: Ունի բաց տնտեսական պատշգամբ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: