Վաճառվում է 3 սենյականոց ստուդիո ոճի բնակարան` 65 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոց պողոտայի և Պուշկին փողոցի խաչմերուկում, 4 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է, ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթյա դուռ, վիտրաժային եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, հյուրասենյակում կա բուխարի։ Սանհանգույցը պատված է եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է ժամանակակից կահույքով։ Բնակարանն ունի 2 բաց ֆրանսիական պատշգամբներ: Բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը մոտ են գտնվում: