Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 65.5 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հանրապետության և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում, 4 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Գինը ներառում է ողջ կահույքն ու տեխնիկան: Ունի բաց շքապատշգամբ` դեպի փողոց բացվող: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը: