Վաճառվում կամ վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 120 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոց փողոցում՝ Օպերայի հարևանությամբ, 14 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Բնակարանը վարձակալության կհանձնվի կահավորված: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։ Հնարավոր է վաճառք կահույքի և տեխնիկայի հետ միասին` հավելավճարով: