Վաճառվում է 3 սենյականոց արևկող ստուդիո ոճի բնակարան՝ 124 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բաղրամյան պողոտայում՝ Օրբելի փողոցի խաչմերուկում, 19 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, նախասրահի և խոհանոցի հատակը ծածկված է սալիկով, իսկ ննջասենյակում և հյուրասենյակում՝ լամինատով: Ջեռուցում և հովացումը կենտրոնացված է։ Բնակարանն ունի ընդարձակ բաց պատշգամբ, որից կա մուտք դեպի բոլոր սենյակներ։ Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: Շենքն ունի սպասարկման վճար` քմ–300 դր.: Գինը` սակարկելի է: