Վաճառվում է 3 սենյականոց հարմարավետ, նրբաճաշակ և գեղեցիկ բնակարան՝ 135 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վարդանանց և Խանջյան փողոցների խաչմերուկում՝ Վերնիսաժի հարևանությամբ, 22 հարկանի նորակառույց շենքի 15-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, նախասրահի և խոհանոցի հատակը ծածկված է սալիկով, իսկ ննջասենյակում և հյուրասենյակում՝ մանրահատակով: Ջեռուցումը կենտրոնացված է, տեղադրված է օդորակիչ։ Բնակարանն ունի ընդարձակ բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան։ Շենքն ունի անվտանգության աշխատակից և ստորգետնյա կայանատեղ՝ հավելավճարով։