Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 74 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ագաթանգեղոսի փողոցում` Ռոսսիա ա/կ հարևանությամբ, 11 հարկանի պանելային շենքի 9-րդ հարկում: Բնակարանը վերանորոգված է: Տեղադրված է երկաթե դուռ, մասնակի եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը արևող է, պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, սուպերմարկետներ, ժամանցի վայրեր: Հնարավոր է վաճառք կահույքի ու տեխնիկայի հետ միասին` հավելավճարով: