Վարձակալության է տրվում 3 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան՝ 160 ք.մ. մակերեսով, որը գտնվում Ամիրյան փողոցում՝15 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում: Այն եվրո նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հյուրասենյակում և ննջարաններում հատակը ծածկված մանրահատակով, իսկ նախասրահում և խոհանոցում՝ պրեսգրանիտով։ Ջեռուցում հովացումը կենտրոնացված է, տեղադրված է նաև օդորակիչներ։ Խոհանոցը և սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաձ և գեղեցիկ կահույքով, լի է ներկառուցված պահարաններով։ Բնակարանն ունի լայնարձակ բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի ողջ քաղաքը։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ։