"Սոֆիա" սուպերմարկետի մոտ՝ Մանթաշյան փողոցի վրա՝ նախկին "Հայրենիք" կինոթատրոնից մի փոքր հեռու, վաճառվում է երեք սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 9 հարկանի բնակելի շենքի վերջին հարկում, որտեղ ունի նաև ձեղնահարկ։ Բնակարանը կապիտալ վերանորգված է և ջեռուցվում է գազի կաթսայով։ Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները՝ եվրոարտադրության։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են։ Ունի բաց պատշգամբ, որը հիանալի վայր է ամառային հանգիստ վայելելու համար։ Շենքի մոտ կա ազատ տարածություն մեքենանր կայանելու համար։ Կա նաև երեք առանձին նկուղներ։ Մոտակայքում են գտնվում 154–րդ դպրոցը և 134–րդ մանկապարտեզը։ Սակարկելի է։