Արշակունյաց պողոտայում, 1-ին գծի վրա վաճառվում է 3 սենյականոց լուսավոր բնակարան` 100 քմ մակերեսով, որը գտնվում է 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 6-րդ հարկում: Շենքը կառուցվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան` ձայնա և ջերմա մեկուսիչ տեխնոլոգիայով, այսպիսով բնակարանը շատ տաք է և աղմուկ չկա: Ունի բաց պատշգամբ` քաղաքի գեղեցիկ տեսարաններով, պատուհաններից շատ մոտ է Արարտի հիասքանչ տեսարանը: Բնակարանը 0-ական վիճակում է, տեղադրվել են որակյալ, գերմանական արտադրության պանորամային պատուհաններ, մուտքի երկաթյա դուռ: Պատերի բաժանումներն արված են, գաջած և հարթեցված: Բոլոր կոմունիկացիաներն առկա են, հոսանք, գազ, ջուր: Ջեռուցումը լինելու է անհատական: Շենքում գործում են բարձրորակ վերելակներ: Հարևանությամբ են անհրաժեշտ խանութները, ունի լավ դիրք, գտնվում է կենտրոնից 7-8 րոպե հեռավորության վրա: