Վաճառվում է 3 սենյականոց արևկող բնակարան` 97 քմ մակերեսով, որը գտնվում է Արշակունյաց պողոտայի 2-րդ գծում, Գրանդ Սպորտից ոչ հեռու, 10 հարկանի շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Սանհանգույցները երեսպատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով։ Բնակարանը նորաոճ կահավորված է, ապահովված կենցաղային տեխնիկայով, կա 2 զգեստասենյակ, խորդանոց, ներկառուցված պահարաններ և դոմոֆոն: Բնակարանն ունի փակ և բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով։ Շենքում կա նոր վերելակ։ Խնամված բակում կա մանկական խաղահրապարակ։ Մոտակայքում է գտնվում Shoko սուպերմարկետը, խանութները, դպրոցները, բանկերը և տրանսպորտի կանգառները։