Վաճառվում է 3 սենյականոց բնակարան` 78 քմ մակերեսով, որը գտնվում է Շենգավիթում, Նիզամի փողոցում, 5 հարկանի չեխական նախագծի քարե շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը գտնվում է նորմալ վիճակում, ջեռուցվում է հոսանքով, հատակը ծածկված է մանրահատակով։ 2 սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով։ Բնակարանը կահավորված է և ապահովված է կենցաղային տեխնիկայով, առկա են ներկառուցված պահարաններ, կա 2 պատշգամբ՝ բաց և փակ։ Խնամված բակում կա մանկական խաղահրապարակ։ Մոտակայքում են խանութները, բանկերը, դպրոցը, մանկապարտեզը և տրանսպորտի կանգառները։