Գ. Նժդեհի հրապարակի և մետրոյի հարևանությամբ, վաճառվում է ընդարձակ և լուսավոր 3 սենյականոց բնակարան: Գտնվում է 4 հարկանի քարե` Ստալինյան նախագծի շենքի 4-րդ հարկում: Բնակարանի ընդհանուր մակերեսը 95 քմ է: Ունի ընդարձակ հյուրասենյակ, որտեղից կարող ենք մուտք գործել խոհանոց և բաց պատշգամբ: Հատակը պատված է մանրահատակով, տեղադրված է եվրո պատուհաններ, օդորակիչ: Լոգասենյակում տեղադրված է ջակուզի: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Առաստաղի բարձրությունը 3 մետր է: Պատշգամբից բացվում է հիանալի տեսարան դեպի Գարեգին Նժդեհի հրապարակ և բիբլիական Արարատ լեռ: Մոտակայքում են գտնվում այգիներ, դպրոցներ, մանկապարտեզներ, խանութներ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ: