Վաճառվում է 3 սենյականոց շատ արևկող բնակարան՝ 91 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բագրատունյաց փողոցում` առաջին գծի վրա, 5 հարկանի քարե` Ստալինյան նախագծի շենքի, 3-րդ հարկում: Բնակարանը վերանորոգված է: Ունի տնտեսական փակ պատշգամբ, խորդանոց և մուտքում` պահարան: Պատուհանները մասնակի փոխված են, հատակը ծածկված է մանրահատակով: Սանհանգուցը, խոհանոցի և միջանցքի հատակը սալիկապատված են: Շենքն ունի բետոնե ծածկեր: Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները։