Վաճառվում կամ վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 140 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Նորք Մարաշ 5-րդ փողոցում՝ 4 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ եվրո վերանորոգված է որակյալ և թանկարժեք նյութերով, ունի գեղեցիկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Ննջասենյակներից մեկն ունի իր զգեստասենյակը։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ունի ստորգետնյա կայանատեղ՝ 1 մեքենայի համար։ Բնակարանը վաճառվում է բարձրորակ խոհանոցի կահույքի հետ միասին: Շենքն ունի սպասարկման վճար՝ ամսական 20.000 դրամ: