Վաճառվում է 3 սենյականոց շքեղ վերանորոգումով բնակարան՝ 85 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Գայի պողոտայի սկզբնամասում՝ 12 հարկանի պանելային շենքի 7-րդ հարկում: Տեղադրված է երկաթե դուռ, վիտրաժային եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է ժամանակակից և նորաձև կահույքով և տեխնիկայով: Ունի փակ տնտեսական պատշգամբ՝ լի ներկառուցված պահարաններով։