Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկում վաճառվում է 3 սենյականոց շատ ընդարձակ և հիանալի դիրք ունեցող բնակարան, որը գտնվում է 16 հարկանի բնակելի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 141 ք.մ.։ Բնակարանը գտնվում է զրոյական վիճակում` պատերը գաջված են, սենյակների բաժանումները կատարված են: Ունի բաց պատշգամբ, տեղադրված են հատակից առաստաղ ձգվող վիտրաժային պատուհաններ, որի շնորհիվ բնակարանը շատ լուսավոր է, և ցանկացած դիզայնի դեպքում, այն շքեղ տեսք կունենա։ Շենքը գտնվում է առաջին գծի վրա, ունի 2 վերելակ, անվտանգության համակարգ: Բնակարանի հետ առկա է նաև ստորգետնյա կայանատեղ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց, մանկապարտեզ և այլն։