Վաճառվում կամ վարձակալությամբ է տրվում 2 ձևափոխված 3 սենյականոց բնակարան՝ 72 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ե. Քոչար փողոցում՝ Տաշիր ա/կ ետնամասում, 10 հարկանի պանելային շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, ժամանցի վայրեր, դպրոց, մանկապարտեզ, տրանսպորտի կանգառ։