Վաճառվում կամ վարձով է տրվում 3 սենյականոց արևկող բնակարան՝ 106 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Տ. Մեծ պողոտայի և Քրիսափոր փողոցի խաչմերուկում՝ 4 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Կան ներկառուցված պահարաններ։ Վաճառքն առանց կահույքի է։