7 հարկանի ավարտված նորակառույց շենքի 2-րդ հարկում վաճառվում է ներքին հարդարումով 3 սենյականոց բնակարան: Մակերեսը՝ 103 ք.մ է։ Բնակարանը ունի անհատական ջեռուցման համակարգ և օդորակիչներ: Շենքի նախասրահը ունի ապակեպատ վիտրաժ գեղեցիկ տեսարանով դեպի Արարատ լեռ: Շենքում գործում է ընդարձակ լողավազան պանորամիկ առաստաղային լուսավորությամբ ինչպես նաև շոգեբաղնիքներ: Շենքում գործելու է բարձրակարգ ֆիտնես կենտրոն: Բնակիչներին տրամադրվում է հեռախոսային գիծ, արբանյակային հեռուստատեսություն, գերարագ ինտերնետի հնարավորություն: Անվտանգության տեսաձայնագրվող համակարգեր, շուրջօրյա պահակակետ, մուտքի դռան հեռախոսային տեսակապ բնակարանների հետ: Այս նորակառույց շքեղ բնակելի համալիրը տեղակայված է Երևան քաղաքի լավագույն հատվածներից մեկում՝ Կասկադ համալիրի հարևանությամբ՝ նրա ձախակողմյան բարձրադիր լանջին: Այստեղից բացվում է մայրաքաղաքի լավագույն համայնապատկերներից մեկը: Շենքից 2-3 րոպե ոտքով քայլելով կարելի է հասնել Շառլ Ազնավուրի տուն-թանգարան և Գաֆեսճյան թանգարան, Կասկադի շարժասանդուխքներ, այսինքն՝ 10-12 րուպե ոտքի ճանապարհ և դուք քաղաքի սրտում եք՝ Օպերայի և բալետի թատրոնի մոտ: Շենքի ամբողջովին մոնոլիտ երկաթբետոնե կոնստրուկցիաները հաշվարկված են 9 բալ սեյսմակայունության համար: Օգտագործված են բացառապես բարձրորակ շինարարական նյութերը: Տանիքն իրականացված է բնական կղմինդից, արտաքին պատերի երեսպատումը բնական տուֆ քարով, ինտերիերում օգտագործած սալիկները միայն եվրոպական արտադրության են, իսկ հատակները՝ որակյալ փայտյա մանրահատակ: