Վերին Անտառային փողոցում վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ, շքեղ և գեղեցիկ կահավորված բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 106 քմ.: Այն գտնվում է 6 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին, ունի յուրահատուկ դիզայն և գեղեցիկ լուսավորություն: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Տեղադրված է եվրո պատուհաններ, երկաթե դուռ, օդորակիչներ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով։ Շենքն ունի անվտանգության համակարգ, վերելակ և բացօթյա կայանատեղ։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։