Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 110 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վերին Անտառային փողոցում՝ 5 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Այն նոր կապիտալ վերանորոգված և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, վիտրաժային եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով և սալիկներով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ, որից բացվում է տեսարան դեպի քաղաքը։ Բնակարանի հետ կա նաև ստորգետնյա կայանատեղ՝ մեկ մեքենայի համար նախատեսված, որը ներառված է գնի մեջ։